Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Սուպերմարկետի Տնօրեն
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ՍՊԱՐ/ SPAR Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 Նոյեմբերի, 2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՍՊԱՐ սուպերմարկետին անհրաժեշտ է Տնօրեն` սուպերմարկետի աշխատանքը կազմակերպելու և անձնակազմը ղեկավարելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը;
- Վարել սուպերմարկետի թղթաբանությունը;
- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի պահեստի անխափան և արդյունավետ աշխատանքը;
- Իրականացնել վերահսկողություն ապրանքի որակի նկատմամբ և հետևել, որպեսզի ապրանքը լինի ցուցադրված համաձայն հաստատված դասավորվածության սխեմայի;
- Ներգրավվել սուպերմարկետի ֆինանսական կառավարման գործընթացին;
- Կատարել ադմինիստրատիվ աշխատանք։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում;
- Բարձրագույն կրթություն;
- Անձնակազմի կառավարման փորձ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Սթրեսակայունություն;
- Ճկունություն;
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերեն լեզվի իմացություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սուպերմարկետի տնօրեն»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՍՊԱՐ/ SPAR Armenia-ն SPAR International գլոբալ ընտանիքի անդամ է և Հայաստանում ներկայացված է ՍՊԱՐ ՍՊԸ-ի կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է 1932 թ․ Նիդերլանդներում։ Կազմակերպությունը ներկայացված է աշխարհի 44 երկրում և ունի ավելի քան 12,500 խանութ, օրական սպասարկում է 13 միլիոն հաճախորդի։ Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել կազմակերպության կայքում՝ https://spar-international.com/ :