Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ճարտարագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Արիդես/ Arides
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ
Մեկնարկը՝ Շտապ
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 դեկտեմբերի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Արիդես ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Ճարտարագետի՝ էլեկտրոնային սարքերի նախագծման և միկրոկոնտրոլերների ու միկրոպրոցեսորների ծրագրային ապահովումների մշակման ոլորտների մասնագիտացմամբ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել էլեկտրոնիկայի, էլեկտրոնային սարքերի նախագծում, էլեկտրոնային սարքերի հավաքում՝ զոդում և կարգավորում, էլեկտրոնային սխեմայի նախագծում և հավաքում;
- Իրականացնել միկրոկոնտրոլերների ու միկրոպրոցեսորների ծրագրային ապահովումների մշակում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Միկրոկոնտրոլերների ու միկրոպրոցեսորների (PIC, Atmel կամ այլ տիպերի) ծրագրային ապահովումների մշակման, ծրագրային միջոցների և գործիքների տիրապետում;
- Ծրագրային լեզուներ իմացություն՝ C, ասեմբլեր՝ միկրոկոնտրոլերների ու միկրոպրոցեսորների, մասնավորապես` PIC, Atmel կամ այլ տիպեր;
- Հետազոտական աշխատանքների իրականացման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակն (cover letter) ուղարկել **@*****.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ճարտարագետ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Արիդես» ՍՊԸ-ն զբաղվում է բժշկական և վերականգնողական պարագաների, ալկոթեստերների և աղե լամպերի արտադրությամբ։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։