Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ճարտարագետ/ Տեխնիկ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ա. Ալիխանյանի Անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկային Ինստիտուտ)/ Alikhanyan National Laboratory (Yerevan Physics Institute)
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 օգոստոսի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք, աշխատանքային ժամերը՝ 9:00-17:30, աշխատանքը՝ 5-օրյա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ա. Ալիխանյանի Անվան Ազգային Գիտական Լաբորատորիան փնտրում է Ճարտարագետ/ Տեխնիկ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Ճարտարագետ՝
- Իրականացնել վակուումային տեխնիկայի արդիականացում և սպասարկում;
- Բարելավել գծային արագացուցիչի ջերմակայունացումը և ստեղծել համակարգչային մոնիտորինգի համակարգ;
- Իրականացնել ռադիոտեխնիկական սարքավորումների արդիականացում և սպասարկում;
- Իրականացնել էլեկտրատեխնիկական սարքավորումների արդիականացում և սպասարկում։

Տեխնիկ (Քոլեջ կամ Տեխնիկում ավարտած)՝
- Նորոգել և շահագործել վակուումային տեխնիկան;
- Նորոգել և շահագործել էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումները։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ համապատասխան մասնագիտական ոլորտում;
- Համակարգչային գրագիտություն;
- Հայերենի և ռուսերենի տիրապետում; անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Երկու և ավել մասնագիտություններում փորձը և հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (Резюме, CV) ուղարկել *********@******.** և *****@******.** էլ. հասցեներին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099187815 կամ 099719279 հեռախոսահամարով։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունը կայանում է` Հայաստանում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում համաշխարհային կարգի հետազոտությունների կատարումը։ Լրացուցիչ ինֆորմացիայի համար խնդրում ենք այցելել www.yerphi.am։