Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ճարտարապետ-դիզայներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Urbi LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 25 հունվարի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ուրբի Փրոջեքթը փնտրում է Ճարտարապետ-դիզայներ, որը ներգրավված է լինելու արտադրական գործընթացի մեջ դրա սկզբնական փուլից մինչև վերջնական փուլը՝ մշակելով ծրագրի նախագծեր, հաշվարկելով անհրաժեշտ նյութերի քանակն ու արժեքները և հետևելով արտադրական թիմի աշխատանքին։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հանդիպել պատվիրատուների հետ հասկանալու համար նրանց ցանկություններն ու պահանջները;
- Մշակել արտադրանքի նախագծեր և ներկայացնել դրանք պատվիրատուներին;
- Մշակել մանրամասն գծագրեր, որոնց հիման վրա կաշխատի արտադրական թիմը;
- Հաշվարկել անհրաժեշտ նյութերի, սարքավորումների քանակն ու ծրագրի իրականացման համար պահանջվող ժամանակը;
- Հետևել բուն արտադրական գործընթացին, անհրաժեշտության դեպքում ուղեկցել արտադրական թիմին՝ անմիջապես տեղում գործընթացին հետևելու համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- AutoCAD/ Revit, 3ds Max ծրագրերի իմացություն;
- Ճարտարապետական կազմակերպությունում աշխատանքային փորձը պարտադիր չէ, սակայն խրախուսելի է;
- Բետոնի կամ նմանատիպ նյութերի հետ աշխատանքային փորձը պարտադիր չէ, սակայն խրախուսելի է;
- Դետալների նկատմամբ ուշադրություն;
- Ժամանակի կառավարման ու հաշվարկման լավ կարողություն;
- Օնլայն հարթակներում անհրաժեշտ տեղեկություններ գտնելու կարողություն;
- Թիմում աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ու պորտֆոլիոն ուղարկել ****.**********@****.** էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ճարտարապետ-դիզայներ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝ 

Ճարտարապետներ, դիզայներներ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Urbi Project-ը ստեղծվել է 2018 թվականին։ Կազմակերպությունը մասնագիտացած է դեկորատիվ բետոնից ինտերիերի և էքստերիերի համար տարատեսակ էլեմենտների և բետոնածածկ մակերեսների պատրաստման մեջ։