Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տեղեկատվական Անվտանգության Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Արմենիա Ինշուրանս
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 փետրվարի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը փնտրում է տեղեկատվական անվտանգության պատասխանատու, որը կաջակցի ցանցերի և համակարգերի պաշտպանության և տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքներին։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ներքին իրավական ակտերի մշակում և ներդրում
- Իրականացնել տեղեկատվական անվտանգության ռիսկերի բացահայտում, գույքագրում, դիմագրավման պլանի մշակում
- Կառավարել տեղեկատվական անվտանգության միջադեպերը
- Կառավարել տեղեկատվական համակարգերում լիազորությունները
- Սահմանել և ներդնել իրականացվող նախագծերում տեղեկատվական անվտանգության պահանջները։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տեղեկատվական անվտանգության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
- Վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական անվտանգության ոլորտում;
- Տեղեկատվական անվտանգության ստանդարտի ISO 27001 իմացություն;
- Windows/ Linux համակարգերի վերաբերյալ գիտելիքներ;
- Համակարգչային ցանցերի աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ;
- ՏՏ անվտանգության գործիքների (firewall, antivirus, IPS/IDS, secure mail gateway) աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV ) ուղարկել **@****************.** էլ. հասցեին ՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («ՏԱ մասնագետ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Պայմանագրային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.armeniainsurance.am: