Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տեղեկատվական Տեխնոլոգիաների Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Chaarat Kapan
Վայր՝ Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 ապրիլի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Չաարատ Կապան ընկերությունը փնտրում է Տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջեր:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հեռախոսային և հեռահաղորդակցության մատակարարների հետ հաստատել աշխատանքային փոխհարաբերություններ;
- Տրամադրել աշխատակիցներին հասանելիություններ, անհրաժեշտության դեպքում դադարեցնել կամ կասեցնել դրանք;
- Իրականացնել արխիվացման, պահուստավորման հետ կապված աշխատանքներ;
- Ապահովել նոր տեխնիկական սարքավորումների տեղադրումը և վերահսկել նրանց անխափան աշխատանքը;
- Իրականացնել համակարգերի և ծառայությունների հասանելիության ադմինիստրավորում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական/ մասնագիտական կրթություն;
- Համակարգչային ցանցերի՝ LAN, WAN, ցանցային տեխնոլոգիաների, համակարգչային սարքավորումների շահագործման իմացություն;
- ՏՏ ցանցային սարքերի և այլ տեխնիկական միջոցների պրոֆիլակտիկ ախտորոշման, վերականգնման և վերանորոգման աշխատանքների իրականացման հմտություն; էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի, հսկիչ-չափիչ սարքերի, ավտոմատիկայի, կապի միջոցների և ծրագրային ապահովման անսարքությունների դիագնոստիկայի և վերացման իմացություն;
- Սերվերների օպերացիոն համակարգերի իմացություն;
- Cisco-ի ադմինիստրավորման հմտություն, Cisco IOS և MikroTik Router OS օպերացիոն համակարգերի ադմինիստրավորման հմտություն;
- SQL բազայի ադմինիստրավորման, տվյալների բազաների ադմինիստրավորման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը/ ռեզյումեն **@*******.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Տեղեկատվական Տեխնոլոգիաների Մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի շրջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղումին՝ https://chaarat.am/ .