Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տեխնիկական Միջոցների Մատակարարման Բաժնի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Գրանդ Մաստեր
Վայր՝ Մասիս, Արարատի Մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 13 հունվարի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գրանդ Մաստեր» ընկերությունն աշխատանքի է հրավիրում մինչև 40 տարեկան անձանց՝ ընկերության տեխնիկական միջոցների մատակարարման բաժնի մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել տեխնիկական միջոցների մատակարարման բաժնի աշխատանքները;
- Ապահովել պահեստամասերի և ցանկացած տեխնիկական միջոցների, հումքերի, նյութերի, սարքավորումների, լաբորատոր սարքերի, հոսքագծերի մատակարարումը;
- Ըստ անհրաժեշտության՝ կատարել համապատասխան հարցումներ, բացել և հետևել պատվերներին;
- Արտասահմանյան գործընկերների հետ պահպանել մշտական կապ նամակագրությամբ և հեռախոսով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (միջինից բարձր մակարդակ);
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Outlook);
- Միջազգային մակարդակով գործընկերների հետ շփվելու փորձը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@***********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Տեխնիկական Միջոցների Մատակարարման Բաժնի Մասնագետ»): Հարցերի դեպքում կարող եք զանգել +374 91003556 հեռախոսահամարին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Գրանդ Մաստեր» ընկերությունը զբաղվում է տպագրությամբ և գոֆրո արկղերի արտադրությամբ: