Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տեսանկարահանման Օպերատոր և Մոնտաժող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ COAF
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 13 սեպտեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) փնտրում է ստեղծագործ, նպատակասլաց և մոտիվացված Տեսանկարահանման օպերատոր և մոնտաժող, ով ունի փորձառություն տարատեսակ տեսանյութերի, տեսահոլովակների նկարահանման ու մոնտաժման աշխատանքներում։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատրաստել ՔՈԱՖ-ի գործունեությունն ու ծրագրերը լուսաբանող որակյալ նյութեր, ներառյալ՝ տեսահոլովակներ, անիմացիա, գրաֆիկա (motion graphics), նկարներ;
- Մշակել տարբեր նախագծեր ու ծրագրեր լավագույնս ներկայացնող տեսահոլովակների կոնցեպտ, կազմել storyboard;
- Պլանավորել, մշակել ու իրականացնել ՔՈԱՖ-ի առաքելությունն ու Հայաստանի գյուղական համայնքները լուսաբանող բացառիկ նյութերի նկարահանումը և պատրաստումը;
- Իրականացնել տեսախցիկի կիրառման, ձայնի, լուսավորության ապահովման, տեղադրման և այլ պրոֆեսիոնալ գործառույթներ նկարահանման հրապարակում և դրանից դուրս;
- Մասնակցել վիդեո, անիմացիոն ու գրաֆիկական նյութերի մշակման ռազմավարական նախաձեռնությունների զարգացման գործընթացին;
- Մոնտաժել տեսանյութեր տարբեր տևողություններով ու տարբեր հարթակների համար;
- Պատշաճ կերպով վարել ՔՈԱՖ-ի տեսաարխիվը;
- Տարբեր նյութերի պատրաստման ընթացքում հետևողականորեն պահպանել բրենդային ինքնությունը, դիմագիծն ու ոճը;
- Մշտապես տեղեկացված լինել տեսանյութերի արտադրության միջազգային զարգացումներից ու մոտեցումներից։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Տեսանկարահանման օպերատորի մասնագիտական կրթություն;
- Տեսանյութերի մոնտաժման ժամանակակից ծրագրերի իմացություն և կիրառում;
- Տեսանկարահանումների և տեսանյութերի մոնտաժման առնվազն 4 տարվա փորձառություն;
- Ստեղծարար մտածողություն ու թիմային աշխատելաոճ;
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային լավ հմտություններ;
- Հայերեն լեզվի բանավոր և գրավոր գերազանց տիրապետում;
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում;
- Ծանրաբեռնված գրաֆիկին դիմակայելու ու արդյունավետ աշխատելու ունակություն;
- Պարբերաբար Հայաստանի գյուղեր ճանապարհորդելու, ըստ անհրաժեշտության որոշակի օրեր շարունակ այնտեղ մնալու և աշխատելու պատրաստակամություն;
- Տեսանյութերի միջոցով հետաքրքիր պատմություններ կերտելու գիտելիք ու փորձ;
- Դոկումենտալ ոճում նկարահանումների ու մոնտաժի փորձ;
- Սցենարային մշակման փորձ;
- Կարճ ժամկետներում որակյալ տեսանյութեր պատրաստելու կարողություն;
- Համոզիչ նյութերի ստեղծման մտահղացումներով հանդես գալու ունակություն;
- Բոլոր տեսակի վիդեո սարքավորումների կիրառման փորձ (ներառյալ բարձրախոսեր ու լույս);
- Մոնտաժի (վիդեո և ձայն) հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հետևյալ հղումով՝ https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=7։ Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: ՔՈԱՖ-ը փնտրում է թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՔՈԱՖ-ն առաջարկում է`
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս;
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: