Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տնօրենի Օգնական
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ (HAEK-i Shinararutyun CJSC)
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 հոկտեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

6-օրյա աշխատանքային գրաֆիկ (երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09։00-17։00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՀԱԷԿՇԻՆ-ը փնտրում է պարտաճանաչ և բարեհամբույր թեկնածուի Տնօրենի օգնականի հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել ընկերության փաստաթղթաշրջանառությունը ճիշտ և ժամանակին;
- Պատասխանել հեռախոսազանգերին;
- Պլանավորել տնօրենի օրակարգը;
- Կազմակերպել գործնական հանդիպումներ;
- Կազմակերպել ընկերության այցելուների բարեկիրթ ընդունելություն (անհրաժեշտության դեպքում սուրճի հյուրասիրություն);
- Աջակցել ընկերության անձնակազմին վարչական հարցերում;
- Կատարել տնօրենի այլ աշխատանքային հանձնարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ադմինիստրատիվ ոլորտում ցանկալի է;
- Բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերենի և ռուսերենի լավ իմացություն;
- Microsoft Office (Word, Excel) փաթեթի իմացություն;
- Պատշաճ տեսք, գրագետ խոսք;
- Համբերատարություն և թիմում աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Տնօրենի օգնական»): Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՀԱԷԿՇԻՆ-ը, որը ներկայացնում է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, շինարարական ընկերություն է Հայաստանում: ՀԱԷԿՇԻՆ-ի կողմից իրականացվող նախագծերը ներառում են էներգետիկայի, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները: