Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տնտեսական Ծրագրի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Զարգացում Հասարակական Շարժում/ Zargatsum Social Movement
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 սեպտեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Ազատ գրաֆիկ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Զարգացում հասարակական շարժումը փնտրում է Տնտեսական ծրագրի մենեջեր, ով կաշխատի որպես կամավոր և կմասնակցի տնտեսական ուղղվածութամբ մի շարք ծրագրերի նախագծման ու կյանքի կոչման աշխատանքներին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Թիմային մտածողություն;
- Սեր միջոցառումների կազմակերպման հանդեպ;
- Հետաքրքրվածություն տնտեսական կամ ձեռնարկատիրական թեմաներով;
- Հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուների գերազանց տիրապետում;
- Ժամանակի ճիշտ կառավարման և վերջնաժամկետների պահպանման ունակություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *******.****@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա բաժնում նշելով "Project Manager":

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Զարգացում հասարակական շարժումը հիմնադրվել է 2013 թվականին: Կազմակերպությունը մինչ օրս իրականացրել է ավելի քան 170 միջոցառումներ՝ տնտեսական ու հայրենասիրական ուղղություններով՝ շեշտադրելով տուրիզմի, գյուղատնտեսության ու էլեկտրոնային կոմերցիայի ոլորտները: Զարգացում Հասարակական շաժման առաքելությունն է համախմբել հասարակությանը ազգային միասնության և հայրենասիրության գաղափարի շուրջ, ապահովել հասարակության ներգրավվածությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնություններում և ամրապնդել հայկական ներկայությունը միջազգային հարթակում: