Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ծրագրերի Համակարգող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Pro-Publica
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 04 Հոկտեմբերի 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Պրո-Պուբլիկա ՀԿ-ն փնտրում է Ծրագրերի Համակարգող նախագծերը համակարգելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպության ղեկավարի և կոնկրետ ծրագրին առնչվող այլ անձանց հետ կազմել նոր նախաձեռնվող ծրագիրը;
- Հետևել ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքին;
- Կապ պահել գործընկեր կազմակերպությունների և դոնորների հետ;
- Իրականացնել ծրագրերին առնչվող այլ գործառույթներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) իրավագիտության, քաղաքականագիտության, հասարակագիտության (սոցիոլոգիայի) կամ հարակից ոլորտներում։ Հասարակական կազմակերպություններում կամ ՀԿ-ների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն;
- Պոտենցիալ թեկնածուները պետք է հասկանան և ընդունեն ՀԿ նպատակները, ունենան հասարակական գործունեությամբ զբաղվելու հետաքրքրություն և ցանկություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ուղարկել CV-ն **********.*******@*****.***

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Պրո-Պուբլիկա ՀԿ նպատակներն են՝ Նպաստել Հայաստանում օրենքի իշխանության (գերակայության) և լավ կառավարման սկզբունքների ներդրմանը և արմատավորմանը; Նպաստել Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, մասնավորապես՝ քաղաքացիական իրավունքների ամրապնդմանը և պաշտպանությանը; Նպաստել ազգային շահերի և պետականության ամրապնդմանը: