Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
tsragreri-zargacman-hamakargvogh
Ծրագրերի Զարգացման Համակարգող
27 Սեպտեմբեր 2021
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Մարտ 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Մարտ 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Մարտ 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Մարտ 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Մարտ 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Մարտ 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Մարտ 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Մարտ 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Մարտ 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
tpagrich
Տպագրիչ
27 Մարտ 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Մարտ 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Մարտ 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Մարտ 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Մարտ 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Փետրվար 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Մարտ 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Մարտ 2026
store-manger-feb26
Store Manger
20 Փետրվար 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Մարտ 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Մարտ 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Փետրվար 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Փետրվար 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Փետրվար 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Փետրվար 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվոր(ուհի)
03 Մարտ 2026
Ծրագրերի Զարգացման Համակարգող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EPF
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 հոկտեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է ակտիվ, նախաձեռնող և մոտիվացված անհատի, որը կդառնա իր թիմի անդամ և կառաջնորդի ԵՀՀ-ի ֆոնդահայթայթման գործողությունները։ Ծրագրերի զարգացման համակարգողը հաշվետու կլինի ԵՀՀ տնօրենին, կհամագործակցի հիմնադրամի ծրագրային տնօրենների հետ և կաջակցի ծրագրային թիմերին՝ ԵՀՀ-ի ռեսուրսների հայթայթման ռազմավարության մշակման և իրականացման գործողություններում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Բաժանորդագրվել համապատասխան տեղեկատվական ռեսուրսների և հավաքել/ ստանալ առաջիկա դրամաշնորհների մասին բոլոր հայտարարությունները՝ վերահասցեագրելով դրանք համապատասխան անձանց, վարել և համալրել հայտարարությունների և դրամաշնորհատուների տվյալների շտեմարանը, գտնել դրամաշնորհների նոր հայտարարություններ և այսպիսի հայտարարություններ հրապարակող տեղեկատվական աղբյուրներ;
- Կազմել և պարբերաբար թարմացնել դրամաշնորհները տրամադրած կազմակերպությունների ցանկը;
- Նախաձեռնել և համակարգել ֆոնդահայթայթման հանդիպումներ աշխատակազմի համապատասխան անդամների հետ;
- Վերջնականացնել ծրագրային առաջարկների/ հայտադիմումների մշակման գործողությունների պլանը, բաշխել գործառույթները, կազմել ծրագրային առաջարկի/ հայտադիմումի մշակման գործողությունների ժամանակացույցը՝ չխախտելով հայտադիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետները;
- Համակարգել հայտադիմումը լրացնելու գործընթացը, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ երաշխավորելու, որ այս գործընթացում ներգրավված աշխատակիցները չեն խախտի վերջնաժամկետները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններով կիսվել հայտադիմումի պատրաստման գործողություններին մասնակից թիմի բոլոր անդամների հետ, պատշաճ կերպով պահպանել ողջ տեղեկատվությունը, մասնակցել հայտադիմումի՝ ժամանակին ներկայացմանը;
- Բանակցել ծրագրի հավանական գործընկերների հետ, կազմել և վարել ծրագրերի ապագա, հավանական գործընկերների տվյալների շտեմարանը՝ ներառելով եվրոպական, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի երկրների և ամերիկյան կազմակերպություններ, փորձագետներ, մասնագետներ, կապ հաստատել կազմակերպությունների և անհատների հետ։ Շարունակաբար աշխատել այս տվյալների շտեմարանի մշակման ուղղությամբ՝ նաև կոնկրետ ֆինանսավորման հնարավորությունների միջև ընկած ժամանակահատվածում;
- Կապ հաստատել դրամաշնորհատուների հետ՝ ճշգրտող հարցերի առկայության դեպքում և այլ հարցումներով, ըստ անհրաժեշտության;
- Պահպանել բոլոր գրված և ներկայացված հայտադիմումները, կազմակերպությունը ներկայացնող ընդհանուր նկարագրական տեքստերը և այլն։ Թարմացնել այս փաստաթղթերը հանգամանքների փոփոխության/ ԵՀՀ զարգացմանը զուգահեռ, ըստ անհրաժեշտության՝ չսպասելով կոնկրետ ֆինանսավորման հայտադիմումի մշակման առիթին։ Չսահմանափակել այս տեղեկություններին հասանելիությունը աշխատակազմի անդամների համար, ինչպես նաև տալ բացատրություններ՝ տվյալ նյութի և տեղեկության պահպանման մանրամասների մասին, մեկնաբանել և հիմնավորել կոնկրետ նյութի օգտակարությունը մեկ այլ առիթով;
- Մասնակցել թիմի հետ ծրագրի տրամաբանական կառուցվածքի, հայտադիմումի մի շարք հատվածների, բյուջեի և բյուջեի նկարագրի մշակմանը;
- Ըստ անհրաժեշտության հավաքել նախապատրաստված տարբեր տեքստերը և գոյություն ունեցող ձևաչափերի հիման վրա ի մի բերել հայտադիմումի նախագծային տարբերակը, ժամանակին նախապատրաստել բոլոր իրավական փաստաթղթերը, պատշաճ կերպով պահպանել դրանք, վարել դրանց տվյալների շտեմարանը, տարազանել ավելի թարմ փաստաթղթերը հներից;
- Կազմել ներկայացված և/ կամ ֆինանսավորված յուրաքանչյուր հայտի ժամանակացույցը և հետևել դրան՝ ըստ անհրաժեշտության ծրագրային թիմի հետ ժամանակին կրկնակի ստուգելով հաշվետվության ներկայացման ժամկետները և համոզվելով, որ ծախսերին առնչվող կամ չառնչվող հարցերով ժամկետների երկարացման դիմումների, ծրագրում մեծամասշտաբ փոփոխությունների մասին խնդրանքների կամ նույն դրամաշնորհատուին հետագա հայտադիմումների վրա նախապատրաստական աշխատանքը ժամանակին է մեկնարկել;
- Թիմի հետ համագործակցությամբ՝ աճել և կայանալ որպես որակյալ հայտադիմում և բյուջե կազմող մասնագետ;
- Պատրաստել Խորհրդին ներկայացվող ֆոնդահայթայթման հաշվետվություն՝ այլ անհրաժեշտ (այլոց կողմից մշակված) փաստաթղթերի և հիմնարար մեթոդաբանության հետ միասին և պատրաստ լինել, ըստ անհրաժեշտության, Խորհրդին ներկայացնել կազմակերպության համար ֆոնդահայթայթման ընդհանուր պատկերը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Մագիստրոսի աստիճան հումանիտար գիտություններից և/ կամ հասարակագիտությունից; արտասահմանում կրթական կամ այլ փորձառությունն առավելություն է;
- Մասնագիտական գործունեության 3 տարվա փորձ, ցանկալի է քաղաքացիական հասարակության ոլորտում կամ այլ վերաբերելի աշխատանքային փորձ;
- Դրամաշնորհատուների, նրանց քաղաքականությունների իմացություն, դրամաշնորհատուների պահանջներն արագ վերլուծելու, հասկանալու, տարազանելու և ներկայացնելու կարողություն;
- Տարբեր թիմային աշխատանքների հաջող համակարգման փորձ;
- Հայերեն և անգլերեն գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություն; ռուսերենի իմացությունն առավելություն է;
- Գրագիտության բարձր մակարդակ, հայերեն և անգլերեն որակյալ տեքստեր ձևակերպելու կարողություն; տեքստերի հեղինակման և խմբագրման փորձ;
- Բյուջեների մշակման, տվյալների շտեմարանների կառավարման փորձ;
- Բազմագործառութայնություն, ճկուն գրաֆիկով և մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն (ԵՀՀ-ն սովորաբար փոխհատուցում է հավելյալ աշխատանքը ոչ կանխիկ կամ կանխիկ վճարման եղանակներով);
- Թիմային լավ աշխատող, արդյունավետ բանակցող;
- Գրաֆիկի և ժամկետների առումով ճշտապահ, կազմակերպչական հմուտ կարողություններով անհատ, էքստրավերտ;
- Մանրամասնություններին ուշադրություն դարձնող;
- Քաղաքացիական հասարակության գործունեության և միջազգային զարգացման աշխատանքով խիստ խանդավառ, սովորելու մեջ ընդունակ և նորը սովորելուն պատրաստակամ անհատ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են **************@*******.** էլ. հասցեին ուղարկել համառոտ ուղեկցող նամակ, ինքնակենսագրություն (CV), որը կվկայի այս պաշտոնի համար սեփական փորձի համապատասխանությունը և նախկինում գրված հայտադիմումի կամ հաշվետվության նմուշ։ Նամակի թեմա դաշտում խնդրում ենք մուտքագրել ձեր անունը և պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ Ծրագրերի Զարգացման Համակարգող_Անուն Ազգանուն։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.epfound.am: