Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ծրագրի Ֆինանսական Համակարգող/ Ֆինանսական Վերլուծաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 օգոստոսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Ծրագրի ֆինանսական համակարգող/ Ֆինանսական վերլուծաբան:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել ֆինանսական հաշվետվություններ;
- Դուրս բերել, համախմբել ֆինանսական տվյալներ հաշվապահական ծրագրերից;
- Իրականացնել ծրագրային ֆինանսավորման հաշվառում ըստ ֆինանսական աղբյուրների, ծրագրային ուղղությունների;
- Իրականացնել շինարարական և ճարտարապետական գործառույթների ֆինանսական հսկողություն, ծրագրային օժանդակություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ շինարարական ոլորտում;
- ֆինանսական և հաշվապահական բավարար գիտելիքներ;
- Հաշվապահական ծրագրերով աշխատանքային փորձ;
- Excel ծրագրի լավ իմացություն;
- Գործուղումներ կատարելու հնարավորություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն **@****************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրի ֆինանսական համակարգող/ Ֆինանսական վերլուծաբան»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://yeremyanproject.com/: