Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
ՏՏ Կրտսեր Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ BaconProduct
Վայր՝ գ. Արզնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 փետրվարի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա (ազատ օր՝ շաբաթ), 09:00-18:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Բեկոն Պրոդուկտ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ՏՏ կրտսեր մասնագետի իր թիմին միանալու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել համակարգչային տեխնիկայի (համակարգիչ, պրինտեր, սկաներ) ծրագրային ապահովում՝ բեռնում, վերականգնում;
- Վերահսկել համակարգչային ցանցը, լուծել տեխնիկական խնդիրները;
- Ապահովել նոր տեխնիկական սարքավորումների տեղադրումը և վերահսկել դրանց անխափան աշխատանքը;
- Պատասխանատու լինել 1C համակարգի բոլոր մոդուլների, մոնիթորինգի և անսարքությունների համար;
- Առաջարկել և իրականացնել ընկերության բիզնես գործընթացների զարգացման համար օպտիմալ լուծումներ;
- Իրականացնել կոնֆիգուրացիաների բարելավումներ (պահեստ, առևտուր, հաշվապահություն և այլն);
- Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 1 տարվա համապատասխան փորձ;
- 1C ծրագրի գերազանց իմացություն;
- Ծրագրային ապահովման մշակման, թեստավորման և ներդրման ստանդարտների իմացություն;
- Microsoft SQL-ի իմացություն;
- Հաշվապահական հաշվառման իմացություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով («ՏՏ Կրտսեր Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Ընկերության առավելությունները՝
- Մասնագիտական զարգացման հնարավորություն;
- Կարիերայի աճի հնարավորություն;
- Ծառայողական տրանսպորտի տրամադրում;
- Անվճար սննդի տրամադրում։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ հիմնադրվել է 1995 թ.: Ընկերությունը զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ։ «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը գտնվում է Արզնի համայնքում: