Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
ՏՏ Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Symotec
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 փետրվարի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Սայմոտեկ ընկերությունը փնտրում է թեկնածու ՏՏ Մասնագետի թափուր հաստիքի համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ընդունել, վերլուծել և լուծել օգտատերերի խնդիրները;
- Ապահովել հաճախորդների համակարգչային ցանցի, դրանց ենթակառուցվածքների և ծրագրերի անխափան աշխատանքը;
- Իրականացնել խորհրդատվություն օգտատերերի հետ ծրագրերի և սարքավորումների աշխատանքի վերաբերյալ;
- Աջակցել հաճախորդներին, ինչպես հեռահար հաղորդակցման միջոցով, այնպես էլ տեղում;
- Ապահովել աջակցություն հեռախոսով և էլեկտրոնային եղանակով։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Քոլեջի կամ համալսարանի տեխնիկական կրթություն;
- Համապատասխան փորձ տեխնիկական աջակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Խնդիրներն արագ լուծելու կարողություն;
- Ծանոթություն Linux (Ubuntu, Debian Server) և Windows Server համակարգերին;
- Համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման փորձառություն;
- TCP/ IP, DNS, DHCP, routing-ի, տվյալների փոխանցման լարային և անլար տեխնոլոգիաների իմացություն;
- Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade) և սարքին պահելու փորձառություն;
- Տվյալների արխիվացման և վերականգնման փորձառություն;
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ;
- Ծանոթություն վիրտուալիզացիայի և ամպային տեխնոլոգիաների հետ;
- HTML, MS Word և Excel ծրագրերի բազային իմացություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ****@*******.** էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («ՏՏ Մասնագետ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Սայմոտեկը ՏՏ ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին: