Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Տուրիստական Խորհրդատու / Վաճառքի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Santa Maria Tours
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 31 Հոկտեմբերի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Santa Maria Tours-ը փնտրում է թեկնածու վաճառքի խորհրդատուի պաշտոնի համար: Եթե սիրում եք ճանապարհորդել, մարդկանց հետ շփվել, ունեք վաճառք կատարելու հմտություններ և նոր բաներ սովորելու ցանկություն, ապա միացեք մեր թիմին։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հաճախորդների սպասարկում;
- Ուսումնասիրել տարբեր զբոսաշրջային ուղղություններ;
- Համագործակցել գործընկերների հետ՝ ապահովելու ժամանակին և որակյալ ծառայությունների կազմակերպումը;
- Պլանավորել և պատրաստել ամբողջական տուր փաթեթներ;
- Կատարել ամրագրումներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Վաճառքի և մարքեթինգի հմտություններ;
- Լավ իմացություն հայտնի զբոսաշրջային ուղղությունների մասին;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (այլ լեզուները առավելություն են);
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ;
- Միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու ունակություն;
- Microsoft Office ծրագրերի իմացություն (մասնավորապես PowerPoint, Excel և Word);
- Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտությունները կարևոր պահանջ են;
- Զբոսաշրջության ոլորտում փորձը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.** էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Աշխատանքային փորձը տուրիզմի և վաճառքի ոլորտում ցանկալի է։
Աշխատանքային փորձ չունեցող, սակայն վաճառքի հմտություններ տիրապետող թեկնածուները ևս կարող են դիմել։