Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարկային Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Առաջին Հիփոթեքային Ընկերություն
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 ապրիլի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Առաջին Հիփոթեքային Ընկերությունը փնտրում է Վարկային մասնագետ իր թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ներգրավել հաճախորդներ;
- Մատուցել հիփոթեքային և սպառողական վարկերի համար նախատեսված վարկային ծառայություններ;
- Իրականացնել խորհրդատվության տրամադրում, հայտերի ընդունում և վարկունակության գնահատում;
- Իրականացնել հաճախորդների գործունեության ֆինանսական վերլուծություն;
- Կատարել շուկայի ուսումնասիրություն տվյալ ոլորտում;
- Կատարել հաճախորդների կողմից մարումների իրականացման մոնիթորինգ, վարել բանակցություններ ժամկետանց հաճախորդների հետ;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Իրականացնել վարկային պորտֆելի կառավարում;
- Իրականացնել վարկի ընթացիկ մոնիթորինգ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, վերլուծական ճկուն միտք;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Հաղորդակցման և բանակցելու հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պայմաններին համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական ****@*************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարկային Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Առաջին Հիփոթեքային Ընկերությունը» Հայաստանի Հանրապետությունում առաջին մասնագիտացված հիփոթեքային ընկերությունն է։ Կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2004թ. մայիսից։ Ընկերությունը վարկավորում է բնակարանների ձեռք բերումը և վերանորոգումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։