Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարկային Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Credit Concept
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 հուլիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ փնտրում է վարկային մասնագետ: Ընկերության վարկային մասնագետի հիմնական գործառույթն է՝ ներգրավել հաճախորդներ, ստուգել վարկառուի համապատասխանությունը Ընկերության կողմից սահմանված պահանջներին, ձևավորել հաճախորդի վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, ապահովել ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ապահովել հաճախորդներին (հիմնականում գյուղական վայրերում) նախնական տեղեկատվությամբ՝ կազմակերպության վարկավորման պայմանների և տրամադրվող այլ ծառայությունների վերաբերյալ` համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգերի;
- Ծանոթանալ վարկառուին և նրա պահանջներին;
- Ստանալ հաճախորդից վարկավորման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը;
- Վերլուծել հաճախորդի ներկայացրած փաստաթղթերի և տվյալների հիման վրա նախնական հայտը;
- Հաճախորդի կողմից ներկայացրած տեղեկատվության հիման վրա իրականացնել վարկառուի վարկունակության գնահատում;
- Ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը վարկի տրամադրման համար;
- Մուտքագրել տվյալները ինֆորմացիոն համակարգ;
- Պատրաստել վարկային և երաշխավորության պայմանագրեր;
- Վարկի տրամադրումից հետո կազմել վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժշետ փաստաթղթերով;
- Կատարել այլ առաջադրանքներ` հանձնարարված անմիջական ղեկավարի կողմից:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարկային մասնագետի պաշտոնում;
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel);
- AS Bank համակարգի իմացությունն առավելություն է;
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն;
- Գործնական շփման էթիկայի տիրապետում;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն;
- Ճնշման տակ աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) **@*************.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրի (Subject) տողում նշելով պաշտոնի անվանումը («Վարկային մասնագետ»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցե՝ ք. Երևան 0099, Արզումանյան 16/7:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Բանակցային` կախված թեկնածուի որակավորումից:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը միկրոֆինանսական կազմակերպություն է, որն ունի սոցիալական առաքելություն և նրա հիմնական նպատակն է կայուն դիրք զբաղեցնել ՀՀ ֆինանսական շուկայում։