Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարկային Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ»
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 Ապրիլի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Կրեդիտ Կորպ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը փնտրում է վարկային մասնագետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարկային դիմումների ընդունում, հայտերի և փաստաթղթային փաթեթի հավաքագրում, վերլուծություն, ամբողջական վարկային գործի կազմում և ներկայացում հաստատման;
- Վարկերի և վարկային գործերի հետ տրամադրման ընթացիկ գործընթացի վարում և սպասարկում;
- Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվության ներկայացում;
- Հաճախորդի վարկավորման բոլոր փուլերի հետ կապված այլ աշխատանքների կատարում;
- Հաճախորդի վարկային ռիսկի գնահատում;
- Հաճախորդի և Կազմակերպության աշխատակիցների հետ, արդյունավետ համագործակցելու կարողություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձը պարտադիր չէ;
- Բարձրագույն կրթություն;
- Արագ կողմնորոշվելու հմտություն;
- Նախաձեռնողականություն;
- MS Office իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները, հայերեն լեզվով ****@**********.** էլ. փոստին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Կրեդիտ Կորպ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տրամադրում է տարատեսակ վարկեր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՝ http://creditcorp.am/