Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարկային Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Մելլաթ Բանկ/ Mellat Bank
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 01 ապրիլի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Մելլաթ Բանկը փնտրում է թեկնածու Վարկային Մասնագետի թափուր հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաճախորդների ներգրավում;
- Տրամադրել խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ;
- Ընդունել հայտեր և գնահատել վարկունակությունը;
- Կազմել վարկային փաթեթ;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Հետևել հաճախորդների վճարումներին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին որպես վարկային մասնագետ;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հաշվապահական գիտելիքներ և հաշվետվությունների վերլուծության իմացություն;
- Հայերենի գերազանց, անգլերենի բավարար իմացություն, պարսկերենի իմացությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք, որոնք ունեն համապատասխան տվյալներ, կարող են ինքնակենսագրական (CV) ուղարկել **@**********.** էլ. փոստին, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գրասենյակ` ք. Երևան, Թումանյան 5ա, 45 տարածք: Հարցազրույցի կհրավիրվեն ստացված դիմումների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.