Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարկային Մասնագետ Աբովյանում
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ CARD AgroCredit UCO
Վայր՝ Աբովյան, Կոտայքի Մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 Հուլիսի 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈւՎԿ փնտրում է Վարկային Մասնագետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով;
- Ձևավորել և սպասարկել վարկային պորտֆել;
- Անմիջականորեն մասնակցել նոր վարկառուների ներգրավման ու սպասարկվող վարկային պորտֆելի տարածքային ու ծավալային ընդլայնման գործընթացին;
- Նախապատրաստել և վերադասի քննարկմանը ներկայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ու դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր;
- Վարկային առաջարկները քննարկելու նպատակով Ընկերության վարկային կոմիտեում հանդես գալ վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկներով;
- Նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը;
- Կազմել և վարել վարկառուների վարկային գործեր;
- Իրականացնել վարկերի ընթացիկ սպասարկում և մոնիտորինգ. լրացնել համապատասխան փաստաթղթեր և հաշվետվություններ ու ներկայացնել դրանք մասնաճյուղի կառավարչին և/ կամ Կազմակերպության Գործառնական տնօրենին;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարիչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը բանկային համակարգում կդիտվի որպես առավելություն;
- ArmSoft ծրագրից օգտվելու հմտությունները կդիտվեն որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու կարողություն;
- Աբովյան քաղաքի կամ հարակից գյուղերի բնակիչ լինելը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը («Վարկային մասնագետ Աբովյանում»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը ներկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Աբովյան» մասնաճյուղի գրասենյակ. հասցեն՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան Հանրապետության պող. 1/30:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://agrocredit.am/about-us/: