Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարկային Մասնագետ, Մասիս
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ CARD AgroCredit UCO
Վայր՝ ք․ Մասիս, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 24 Ապրիլի 2024թ․

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է վարկային մասնագետ «Էջմիածին» թիմի և «Մասիս» մասնաճյուղի համար: Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում;
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում;
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ;
- Հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն;
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում;
- Վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում;
- Վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում;
- Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բակալավրի կամ ավելի բարձր որակավորում;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Վարկային Մասնագետ,«Էջմիածին» թիմ կամ «Մասիս» մասնաճյուղ) կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը ներկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։ Հետագայում այն ունենալու է ուղիղ կապ սպասարկվող վարկային պորտֆելի ծավալից և որակից։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

CARD AgroCredit Universal Credit Organization CJSC was founded in June 2008. The mission of CARD AgroCredit is to support the sustainable agricultural development of Armenia through provision of financial services. To learn more about the Company, please visit: http://agrocredit.am/.