Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարկային Վերլուծաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 Հունվարի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը փնտրում է Վարկային Վերլուծաբանի, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Գնահատել գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակությունը, իրականացնել վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը;
- Վերլուծել ցուցանիշներ, գործակիցներ և միտումներ;
- Կատարել հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն;
- Իրականացնել տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Ներկայացնել ֆինանսական վերլուծություններ և վարկային ռիսկի հետ կապված առաջարկություններ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան;
- ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն;
- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն;
- Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն;
- MS office ծրագրի խորացված իմացություն;
- Միջազգային որակավորումները (CFA կամ FRM ) կդիտարկվեն որպես մեծ առավելություն;
- R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Գործնական և վերլուծական ճկուն միտք;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին` վերնագրում նշելով «Վարկային Վերլուծաբան»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային աշխատավարձ, առավելությունների լայն փաթեթ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :