Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վարորդ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Sixt Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 սեպտեմբերի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Սիքսթ Արմենիա» ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաճախորդամետ և գերազանց հաղորդակցման հմտություններով վարորդների:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Դիմավորել և ճանապարհել հյուրերին օդանավակայանից հյուրանոց և հակառակը;
- Ըստ անհրաժեշտության ուղեկցել հյուրերին տեսարժան վայրերով Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև Վրաստանում;
- Ըստ անհրաժեշտության հյուրերին տեղեկատվություն տրամադրել անգլերեն և ռուսերեն լեզուներով;
- Իրականացնել հաճախորդների քաղաքավարի և բարձր մակարդակի սպասարկում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Վարորդական B, C կարգերի վկայական (D կարգի առկայությունը կդիտվի որպես առավելություն);
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով լավ հաղորդակցվելու ունակություն;
- Նվազագույնը 3 տարվա վարորդական փորձ;
- Գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն;
- Կարգապահություն, մաքրասիրություն, պարտաճանաչություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ******@*********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարորդ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սիքսթը» հիմնադրվել է 1912 թվականին և Գերմանիայում ու Ավստրիայում մեքենաների վարձույթի ամենամեծ ընկերությունն է: «Սիքսթ Արմենիան» պաշտոնապես ներկայացնում է «Ֆորա» ՍՊԸ-ն։