Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Բաժնի Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Vas Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 նոյեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Վ.Ա.Ս. Գրուպ» սննդամթերք ներմուծող ընկերությանը, որը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, անհրաժեշտ է շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար, այսուհետ` Վաճառքի բաժնի ղեկավար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել կոմերցիոն բանակցություններ համագործակցող գործընկերների հետ;
- Իրականացնել խանութներում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն;
- Պարզել գնորդների պահանջարկը իրացվող ապրանքի նկատմամբ և համապատասխանաբար իրացնել պահանջվող տեսականին;
- Կատարել առաջարկություններ, նախաձեռնություններ՝ խթանելով առևտրի աճի բարձրացմանը և բարելավմանը;
- Ձեռք բերել նոր գործընկերներ;
- Կազմակերպել և հետևել թիմի աշխատանքները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ պաշտոնում և ցանկալի է սննդի ոլորտում;
- Հաղորդակցման գերազանց հմտություն;
- Վերլուծական մտածողություն;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Կազմակերպչական հմտություն` ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման հարցում;
- Որոշումների կայացման և խնդիրների լուծման ունակություն;
- Համակարգչի, ներառյալ 1C ծրագրի, տիրապետում;
- Վարորդական իրավունքի առկայություն; անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ************@***.** էլեկտրոնային հասցեին հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի բաժնի ղեկավար»): Խնդրում ենք չզանգահարել, հեռախոսազանգով հարցումներ կամ հայտեր չեն ընդունվում:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Վ.Ա.Ս. Գրուպ» ՍՊԸ սննդամթերք ներմուծող ընկերություն է։