Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Մասնագետ (B2B)
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Q Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 մարտի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Քյու-Գրուպ» ընկերությունը փնտրում է Վաճառքի մասնագետ (B2B)՝ իր թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել նոր հաճախորդների ակտիվ որոնում;
- Կազմել գնառաջարկներ և պայմանագրեր;
- Իրականացնել «սառը զանգեր», ձեռք բերել հանդիպման պայմանավորվածություն;
- Կազմել հաշվետվություններ;
- Վարել տվյալների բազա;
- Ստեղծել և զարգացնել հաճախորդների հետ հարաբերություններ;
- Վարել բանակցություններ;
- Կատարել գնահարցում մատակարարների հետ;
- Հավաքագրել գումարներ;
- Պատրաստել պրեզենտացիաներ;
- Տրամադրել հաճախորդների խորհրդատվություն ՏՏ սպասարկման ծառայությունների ոլորտում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
- ՏՏ ծառայությունների ոլորտում կորպորատիվ վաճառքի աշխատանքային փորձը ցանկալի է;
- Վաճառքի գծով հատուկ կուրսերը և թրեյնինգները ցանկալի են;
- Հայերերն և ռուսերեն լեզուների իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Անմիջապես վաճառք կատարելու պատրաստակամություն;
- Համակարգչային տեխնիկայից օգտվելու առաջադեմ ունակություն;
- Ակտիվություն, համառություն, նպատակասլացություն;
- Հաղորդակցման ունակություն;
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում;
- Կոնֆլիկտային իրավիճակներում սթափ և կշռադատված որոշումներ կայացնելու ունակություն;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Դրված նպատակներին հասնելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը պարտադիր կցված նկարով **@*******.** և ***@*******.** էլեկտրոնային հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի Մասնագետ (B2B)»): Առանց նկարի ռեզյումեները չեն դիտարկվի:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Q-group ընկերությունը ավելի քան 12 տարի հաջողությամբ աշխատում է IT ծառայությունների շուկայում։ Ընկերությունը զբաղվում է ցանցային համակարգերի համալիր կառավարմամբ, ՏՏ խորհրդատվությամբ, բարձրորակ ՏՏ կորպորատիվ հաճախորդներին ծառայությունների մատուցմամբ՝ տրամադրելով սերվերների, ցանցային և ծրագրային լուծումներ: Մեր գործունեության կարևոր հիմնաքարերն են՝ որակն ու վստահությունը, ինչի մասին փաստում են նաև մեր հաճախորդների օրեցօր ավելացող թիվն ու տարիների փոխշահավետ համագործակցությունը։