Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Termoros Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ
Մեկնարկը՝ Անմիջապես
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 օգոստոսի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

"Թերմորոս Հայաստան" ընկերությունը իր խանութ-սրահի համար փնտրում է Վաճառքի մենեջեր, ով պատասխանատու կլինի սրահում վաճառքների կազմակերպման ողջ գործընթացների մշակման և իրականացման համար և միևնույն ժամանակ կհանդիսանա առանցքային հաճախորդների սպասարկման վաճառքի մենեջերին աջակցող աշխատակից (Back office manager), ինչպես նաև կհամակարգի օնլայն պատվերները:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Սրահում իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում;
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Վարել հաճախորդների տվյալների բազան;
- Հավաքագրել, շտկել, տեսակավորել առանցքային հաճախորդների վաճառքի մենեջերից ստացված տվյալները, ստեղծել հաճախորդների տվյալների բազա և վարել ընթացիկ նախագծերը;
- Մշակել կոմերցիոն առաջարկները և ուղարկել դրանք հաճախորդներին;
- Մշակել օնլայն տիրույթից եկող պատվերները և ուղղորդել դրանք;
- Պատասխանել հաճախորդների կողմից հեռախոսով տրվող հարցերին։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ ջեռուցման, օդափոխության խանութ-սրահում;
- Լիարժեք բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական;
- Հաճախորդների սպասարկման հմտություն;
- Հաճախորդների կարիքների բացահայտման հմտություն;
- Գերազանց հաղորդակցության և կազմակերպչական ունակություններ;
- Հաստատված արդյունքներին հասնելու ձգտում և ունակություն;
- Մանրունքների նկատմամբ ուշադրություն;
- Պրոակտիկ մտածելակերպ;
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office;
- Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց լուսանկարով ինքնակենսագրականն ուղարկել ******@********.** էլ. փոստին՝ թեմա դաշտում (subject) նշելով պաշտոնի անվանումը ("Sales Manager"): Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

200,000 դրամ (առանց հարկերի) և բոնուսներ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Տերմորոս Գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, գործում է ջեռուցման, հովացման և ջրամատակարարման համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման ոլորտում: «Թերմորոս Հայաստան» ՍՊԸ-ն հիմնադրվել է որպես Հայաստանում՝ «Տերմորոս Գրուպ» ռուսաստանյան հայտնի ընկերության լիազորված ներկայացուցիչ: