Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ռոյալ Ռիալթի/ Royal Realty
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 հունիսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ռոյալ Ռիալթի» ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել բնակարանների ամրագրման և վաճառքի գործընթացը;
- Պատասխանել գնորդների զանգերին;
- Իրականացնել սոցիալական ցանցերի էջերի կառավարում (SMM);
- Տարբեր սոցիալական ցանցերի «խողովակներով» մեծացնել գնորդների զանգերի և այցերի քանակը;
- Վերահսկել գրասենյակի գնորդների բազան, մուտքագրել նոր գնորդներ;
- Տեղադրել գույքի գովազդներ տարբեր օնլայն հարթակներում;
- Հետևել և սպասարկել գովազդի արդյունքում ստացված գնման հայտերը;
- Գնորդների հայտերին համապատասխան գույքեր առանձնացնել առկա բազայից;
- Կապ պահել սեփականատերերի հետ;
- Գլխավոր խնդիրը՝ ապահովել պրեմիում դասի բնակելի շենքի բնակարանների վաճառքը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- SMM-ի փորձ;
- MS Office-ի լիարժեք տիրապետում;
- Adobe Photoshop, Adobe Illustrator տիրապետելը ցանկալի է;
- Զանգեր անելու և ընդունելու հմտություններ;
- Վաճառքի հմտություններ;
- Մարքեթինգային և վաճառքի գիտելիքներ;
- Գնորդների հետ շփման բարձր հմտություններ, այդ թվում՝ հեռախոսով;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Պունկտուալության բարձր մակարդակ;
- Համակարգչով արագ աշխատելու ունակություն;
- Գրագետ հայերեն խոսք; ռուսերենի և անգլերենի իմացությունը շատ ցանկալի է:
- Թիմակիցների հետ շփման, հետևողական և արդյունավետ ախատանքի կազմակերպման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@**************.** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային աշխատավարձ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Real Estate