Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Lider Motors
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 հուլիս 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Լիդեր Մոթորս ՍՊ ընկերությունը փնտրում է Վաճառքի Մենեջեր:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ուսումնասիրել շուկան և կազմակերպել նոր ապրանքատեսականու ավելացումը առևտրային կետերում;
- Վերահսկել և զարգացնել ապրանքատեսականու շարժի գործընթացը;
- Ներկայացնել և դիրքավորել ապրանքանիշը բոլոր առևտրային կետերում;
- Պարբերաբար այցելել առևտրային կետեր, պարզել առկա խնդիրները;
- Վերահսկել արդեն իսկ գործող վաճառքները, ակցիաները, զեղչային համակարգերը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը համապատասխան հաստիքում կդիտվի առավելություն;
- Հայերեն, ռուսերեն լեզվի գրագետ խոսք, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Հաղորդակցման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ************@****.** էլ. հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Լիդեր Մոթորս ՍՊ ընկերությունը զբաղվում է ավտոյուղերի ներմուծմամբ, մանրա-մեծածախ վաճառքով: