Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Tonex
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 04 Հունիս 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Տոնէքս թիմն աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի: Աշխատանքը գրասենյակային է:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների ներկայացում, վաճառք;
- Հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում;
- Զանգերի ընդունում, պատվերների գրանցում, հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում;
- Պոտենցիալ հաճախորդների բացահայտում, ապրանքների ներկայացում և բանակցությունների վարում;
- Շուկայում փոփոխությունների և հաճախորդների կարիքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկության հավաքագրում և ներկայացում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Հաղորդակցվելու գերազանց հնտություններ (գրագետ խոսք);
- Սովորելու և կատարելագործվելու ցանկություն (մոտիվացիա);
- Պատասխանատվության զգացում;
- Որոշումներ կայացնելու ունակություն;
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն;
- Թիմի հետ աշխատելու ունակություն;
- Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունն ու աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Այն անձինք, ովքեր ցանկություն կհայտնեն միանալ Տոնէքս թիմին կարող են իրենց CV-ներն ուղարկել **@*****.** էլ. հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Աշխատավարձը՝ սկսած 250,000 դրամից

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ՝
Երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ 10:00-18:00

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Տոնէքս ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին, որպես տպող սարքերի սպասարկման, վերանորոգման, լիցքավորման մասնագիտացված լաբորատորիա, 2012թ-ից ընդլայնվելով մատուցել է բազմատեսակ ծառայություններ և իրականացրել իր գործունեությունը Tonex ապրանքանիշով:
Ներկայումս կազմակերպությունը հագեցած է նոր սերնդի բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և պրոֆեսիոնալ մասնագետներով, ինչը, պրակտիկ փորձառության հետ համատեղ, հնարավորություն է տալիս բարձրորակ ծառայություններ մատուցել հաճախորդին:
Ընկերության մասին ավելի շատ ինֆորմացիա ունենալու համար այցելեք http://shop.tonex.am/ :