Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Specmash
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 Ապրիլի 2024
Հայտարարության Կոդ՝ 0777

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Սպեցմաշ» ՍՊԸ-ն փնտրում է գյուղատնեսական և շինարարական տեխնիկաների վաճառքի մենեջեր:
Աշխ. ժամերը՝ 9:00-18:00։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վաճառքի ծավալների ավելացում;
- Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում;
- Oրական, ամսական հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ;
- Ինքնավստահություն, ճկունություն և դրական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *************@****.** էլ. հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Մինչև 25-40 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սպեցմաշ» ՍՊԸ գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարող է և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:

Առաքելությունը.
Շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Ընկերության առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը, և՛ ծախսերը:

Ինչպես են կատարելագործվում.
Խորհրդակցություն. Աշխատանքի ընթացքում իրականացվել են և անց են կացվում խորհրդակցություններ ՀՀ գյուղատնտեսական նախարարաության տեխնիկական վերահսկողության տեսչության և այլ պրոֆիլային բաժինների միջամտությամբ:
Այսպիսի մեթոդներով «Սպեցմաշ» ՍՊԸ-ի մասնագետների կապը ֆերմերների հետ հանգեցրել են գյուղտեխնիկայի վաճառքների և գյուղսարքավորումների սպասարկման ընդլայնմանը: Ներկա պահին «Սպեցմաշ» ընկերությունը ակտիվ զարգացող նապատակասլաց ընկերություն է, գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով, նպաստելու՝ հատուկ տեխնիկաների ապահովումը և դրանց էֆեկտիվ զարգացումը հայկական սպառողներին: