Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառքի Վերլուծաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 փետրվարի, 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է վաճառքի վերլուծաբան:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել շուկայի և վաճառքի համեմատական վերլուծություն, ներկայացնել հաշվետվություններ;
- Իրականացնել վաճառքի թիմի KPI-ին վհսկողություն;
- Իրականացնել շուկայի հետազոտություն;
- Մասնակցել բիզնես պլանի կազմման գործընթացներին;
- Իրականացնել տարեկան պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հայկական ծրագրերի իմացությունը ողջունելի Է;
- Վերլուծական և մաթեմատիկական մտածողություն;
- Մեծ քանակությամբ տվյալների մշակման փորձ;
- Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություններ;
- Առաջնահերթություններ սահմանելու ունակություն;
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց կարողություններ;
- MS Office ծրագրի գերազանց իմացություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ. փոստին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի վերլուծաբան»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://yeremyanproject.com/: