Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառող - խորհրդատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Դի Ջեյ Այ Հայաստան/ DJI Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 սեպտեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Դի Ջեյ Այ»-ի Հայաստանյան ներկայացուցչությունը փնտրում է վաճառող - խորհրդատու դրոնների խանութի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն DJI դրոնների և տարբեր սարքավորումների մասին;
- Իրականացնել փորձնական թռիչք, կատարել ծրագրային կարգավորումներ, թարմացումներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական (IT) կրթություն; ընթացիկ կրթությունը նույնպես կդիտարկվի;
- Աշխատանքային փորձը պարտադիր պայման չէ;
- Համակարգչի, Windows, Microsoft Office ծրագրերի իմացություն;
- Տեխնիկական անգլերենի և ռուսերենի իմացություն;
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Վերլուծական մտածողություն;
- Նախաձեռնողականություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **********@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նղելով հաստիքի անվանումը («Վաճառող - խորհրդատու»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Պայմանագրային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Դի Ջեյ Այ» Հայաստանը DJI-ի ներկայացուցիչն է Հայաստանում, որը զբաղվում է դրոնների վաճառքով: