Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վաճառողուհի
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Grand Candy
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 03 Սեպտեմբերի 2023

ԴՐՈւՅՔ՝ 

15-օրյա աշխատանքային գրաֆիկ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գրանդ Քենդի» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում հետաքրքրված անձանց՝ վաճառողուհու հաստիքը զբաղեցնելու նպատակով:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ապրանքների նախապատրաստում վաճառքին. անվանումների, քանակությունների, գների, ժամկետների և այլ հատկանիշների առկայության ստուգում;
- Ապրանքների տեղավորում, դասավորում ըստ դրանց խմբերի, տեսքի, կարգի, գնանշվող պիտակների;
- Հաճախորդների սպասարկում. ապրանքների կշռում, փաթեթավորում;
- Ցուցափեղկերի ձևավորում և դրանց պատշաճ տեսքի հսկում;
- Վերադասի կողմից այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարեկրթություն;
- Աշխույժ անձնավորություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին կամ դիմել Գրանդ Քենդի ընկերություն՝ զանգահարելով +374 010-44-63-34 կամ 010 44-63-83 հեռախոսահամարին։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

81,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)