Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վիճակագրական և Կանխատեսվող Տվյալների Մշակման և Վերլուծության Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Optimum Energy
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 17 մարտի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Օպտիմում Էներջի ընկերությունը փնտրում է թեկնածու Վիճակագրական և կանխատեսվող տվյալների մշակման և վերլուծության մասնագետի թափուր հաստիքի համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել տվյալների ներմուծում և ինտեգրում տարբեր տվյալների մոդելների հետ;
- Արտահանել տվյալներ տարբեր ներքին և արտաքին աղբյուրներից;
- Իրականացնել տվյալների կառավարման և ինտեգրման հետ կապված խնդիրների վերլուծություն և ուղղում;
- Իրականացնել վիճակագրական տվյալների վերլուծություն և հաշվետությունների գեներացում;
- Արտահանել և մշակել տվյալներ բազմատիպ հաշվետվությունների և գրաֆիկների ստեղծման համար։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեխնիկական);
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման, տվյալների բազաների նախագծման և կառավարման վերլուծական ծրագրերի հմուտ և գործառնական աշխատանքի իմացություն;
- Հավանականությունների տեսության, վիճակագրության, վիճակագրական տվյալների վերլուծության տեսական և գործնական խորը իմացություն;
- Տվյալների բազաների նորմալիզացիայի և ինդեքսավորման գիտելիքներ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի տեխնիկական իմացություն;
- Արտահման և վերլուծական ծրագրերի, գրաֆների և/ կամ տվյալների բազաների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականն **@*************.** էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վիճակագրական և Կանխատեսվող Տվյալների Մշակման և Վերլուծության Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Օպտիմում Էներջի ընկերությունը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով` օգտագործելով գոյություն ունեցող և/ կամ նոր էկոլոգիական/ մաքուր տեխնոլոգիաներ: Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ http://www.optimumenergy.am/: