Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Որակի Ապահովման Մենեջեր, Բիմետալիկ Ջերմակարգավորիչների Արտադրությունում
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Thermorex
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 Մայիսի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Lրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Որակի ապահովման ղեկավարը պատասխանատու է որակի կառավարման համակարգերի, ընթացակարգերի և գործընթացների իրականացումը վերահսկելու և ապահովելու համար, որպեսզի պահպանվեն արտադրանքի որակի և համապատասխանության ամենաբարձր չափանիշները: Այս հաստիքն առանցքային դեր է խաղում որակի ապահովման թիմի ղեկավարման, աուդիտների կառավարման և շարունակական բարելավման նախաձեռնություններ առաջ տանելու գործում՝ արտադրանքի ընդհանուր որակը և հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մշակել, ներդրել և պահպանել կազմակերպության որակի կառավարման համակարգը՝ ապահովելու ոլորտի չափանիշներին, նորմատիվ պահանջներին և հաճախորդների ակնկալիքներին համապատասխանությունը;
- Ղեկավարել և կառավարել որակի ապահովման թիմը՝ տրամադրելով ուղղորդում, վերապատրաստում և աջակցություն՝ բաժնի ներսում կարողությունների և արդյունավետության բարձր մակարդակ ապահովելու համար;
- Իրականացնել կանոնավոր աուդիտներ, ստուգումներ և գնահատումներ՝ վերահսկելու և գնահատելու համար որակական չափանիշներին համապատասխանությունը և հատկորոշելու բարելավման ենթակա ոլորտները;
- Համագործակցել տարաբնույթ թիմերի հետ՝ այդ թվում արտադրական, հետազոտական և զարգացման հետ կապված, ինչպես նաև մատակարարման շղթայի հետ որակի հետ կապված խնդիրները լուծելու, ուղղիչ գործողություններ իրականացնելու և շարունակական բարելավման առաջխաղացման համար;
- Վերահսկել որակի վերահսկման միջոցառումների, փորձարկումների կանոնակարգերի և ստուգման ընթացակարգերի մշակումն ու իրականացումը արտադրանքի որակը պաշտպանելու նպատակով;
- Կառավարել և արձագանքել հաճախորդների տված հետադարձ կապին, բողոքներին և արտադրանքի որակի հետ կապված հարցումներին՝ ապահովելով արագ հետաքննություն, լուծում և հաղորդակցություն;
- Սահմանել հիմնական կատարողական ցուցիչներ (KPI-ներ) որակի չափման համակարգի համար, վերլուծել տվյալները և պատրաստել հաշվետվություններ՝ որակի կառավարման համակարգի արդյունավետությունը գնահատելու և դրա մասին զեկուցելու համար;
- Ապահովել բոլոր աշխատակիցների համար վերապատրաստումներ որակի հետ կապված ընթացակարգերի, կանոնակարգերի և չափանիշների վերաբերյալ՝ որակի մասին իրազեկման և դրան հետևելու մշակույթը պահպանելու համար;
- Տեղեկանալ ոլորտի միտումներին, նորմատիվ փոփոխություններին և որակի ապահովման մեթոդոլոգիաների զարգացումներին շարունակական բարելավման առաջխաղացման նպատակով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Մագիստրոսի (բակալավրի) կամ ավելի բարձր աստիճան որակի կառավարման, ինժեներիայի կամ հարակից բնագավառներում;
- 3 տարվա առաջադիմական փորձ որակի ապահովման ոլորտում՝ ներառյալ սննդի արդյունաբերությունը;
- Որակի կառավարման համակարգերի, նորմատիվ պահանջների և արդյունաբերության չափանիշների մասին խորը գիտելիքներ;
- Որակի ապահովման թիմ առաջնորդելու և ղեկավարելու ապացուցված փորձ;
- Հաղորդակցման, առաջնորդության և միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ;
- Ուշադրություն մանրուքներին, կազմակերպվածություն և փոփոխություններ մտցնելու ու բարելավման նախաձեռնություններ վարելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուներին առաջարկում ենք ներկայացնել իրենց ռեզյումեն, ուղեկցող նամակը և բոլոր համապատասխան հավաստագրերը կամ որակավորում հաստատող փաստաթղթերը *******@*********.*** էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրի տողում նշել «Որակի Ապահովման Մենեջեր»։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային՝ ըստ հմտության մակարդակի

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Thermorex CJSCS is a privately held company established in 1987. For more than 30 years the Company has been developing and manufacturing bimetallic thermostats and temperature limiters and successfully supplying thօse to businesses worldwide.