Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Որակի Կառավարման Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 ապրիլի, 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը աշխատանքի է հրավիրում Որակի կառավարման ղեկավարի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ապահովել որակի կառավարման համակարգի արդյունավետ գործադրումը;
- Ապահովել հումքի և պատրաստի արտադրանքի որակի վերահսկողությունը, վերլուծել և վերհանել ապրանքների անհամապատասխանության պատճառները;
- Ապահովել և վերահսկել արտադրական տարածքների, գործընթացների և ապրանքների համապատասխանությունը ՀՀ սննդամթերքի անվտանգությանը, մակնշմանը և արտադրական գործունեությանն առնչվող բոլոր օրենքներին;
- Ըստ անհրաժեշտության վերանայել և բարելավել որակի կառավարաման ընթացակարգերն ու աշխատանքային հրահանգները՝ ապահովելով համապատասխանությունը ՀՀ օրենսնդրությանը և բիզնեսի պահանջներին;
- Ուսուցանել և վերապատրաստել բոլոր աշխատակիցներին՝ արտադրությունում իրենց ունեցած դերին համապատասխան, որակի կառավարման համակարգի, մշակված/ ներդրված ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների վերաբերյալ;
- Կազմակերպել և իրականացնել ՈԿՀ-ի պահանջների կանոնավոր ներքին աուդիտներ;
- Ապահովել, որ ուղղիչ գործողություններ ձեռնարկվեն՝ ներքին աուդիտների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար;
- Ներկայացնել հաշվետվություններ իրականացված աշխատանքների և խախտումների բացահայտման վերաբերյալ;
- Կազմել ЕАС համապատասխանության հայտարարագրեր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ օրենսդրական պահանջներին համապատասխան (տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ, բաղադրագրեր);
- Ապահովել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ստացումը և Վերահսկել ЕАС հայտարարագրերի վավերականության ժամկետները;
- Կազմել հաշվետվություններ, մշակել ուղղիչ գործողությունների պլան և ապահովել վերջինիս գործադրումը/ իրականացումը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Որակի կառավարման ISO ստանդարտների իմացություն, ներդնելու և կառավարելու աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Վերլուծություններ անելու և հաշվետվություններ կազմելու ունակություններ;
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն;
- Թրեյնինգներ/ դասընթացներ վարելու հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը **@****************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Որակի կառավարման ղեկավար»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://yeremyanproject.com/: