Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի Համակարգող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Armenian Territorial Development Fund
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 հուլիս 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ՋՏԾԻ մասնաճյուը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի Համակարգող:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Ծրագրի ընդհանուր կառավարում, մոնիթորինգ և հաշվետվողականություն.
- Համակարգել Ծրագրի իրականացման խմբի հիմնական անձնակազմում ընդգրկած մասնագետների աշխատանքը;
- Համակարգել Ծրագրի բոլոր բաղադրիչների իրականացումը;
- Համակարգել ծառայողական հարաբերությունները Ծրագրի բաղադրիչների համար պատասխանատու անձանց և Ծրագրի իրականացման խմբի հիմնական անձնակազմում ընդգրկված այլ մասնագետների միջև;
- Համակարգել խորհրդատուների աշխատանքը (տեղական և միջազգային);
- Համակարգել Ծրագրով պահանջվող հաշվետվությունների պատրաստման և դրանք համապատասխան մարմիններին սահմանված ժամանակին ներկայացնելու աշխատանքները;
- Կազմակերպել միջազգային և տեղական խորհրդատուների ընտրությունը և տեխնիկական աջակցություն ցուցաբերել նրանց;
- Իրականացնել Ծրագրի ընդհանուր կառավարում և համակարգում՝ Ջրային կոմիտեի, ՀՏԶՀ գործադիր տնօրենի, Ծրագրի շահառուների և շահագրգիռ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ;
- Ապահովել Ծրագրի արդյունավետ և ճկուն համակարգումն ու իրականացումը՝ «Ծրագրի իրականացման ձեռնարկի», «Գնումների պլանի» և Ծրագրի բյուջեի համաձայն;
- Աշխատանքի փաստացի ընթացքն արտացոլելու և պլանավորելու համար պարբերաբար թարմացնել «Ծրագրի իրականացման ձեռնարկը», «Գնումների պլանը» և Ծրագրի բյուջեն, ինչպես նաև հաստատմանը ներկայացնել Ծրագրի ցանկացած էական փոփոխություն;
- Կազմակերպել Ծրագրի առաջընթացի մասին եռամսյակային հաշվետվությունների կազմակերպումը և ժամանակին ներկայացումը ՀՏԶՀ, Ջրային կոմիտե, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ՝ ներառելով միջազգային և տեղական խորհրդատուների կողմից պատրաստված հիմնական ցուցանիշները և համապատասխան տեխնիկական հաշվետվությունները;
- Իրականացնել կատարված աշխատանքների մոնիթորինգ՝ Ծրագրի նպատակների նվաճումն ապահովելու, ցանկացած շեղում ժամանակին հայտնաբերելու, Ծրագրի վերջնական գնահատականի համար տվյալներ տրամադրելու և իրականացման ավարտման հաշվետվություն ներկայացնելու համար;
- Կատարել անհրաժեշտ դաշտային ուղևորություններ և այցելություններ Ծրագրի աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների տեղամասեր՝ ծրագրային աշխատանքների իրականացման արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար:

Կապալառուների, խորհրդատուների և պայմանագրերի կառավարում.
- Մասնակցել Ծրագրի շրջանակներում միջազգային և տեղական կապալառուների և խորհրդատուների համար տեխնիկական առաջադրանքների պատրաստմանը, ինչպես նաև մասնակցել որակավորված թեկնածուների ընտրությանը յուրաքանչյուր պաշտոնի համար;
- Համակարգել Ծրագրի իրականացման խմբի անձնակազմի և փորձագետների աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովումը, նախապես տեղեկացնել Ծրագրի շրջանակներում առաքելությունների և պաշտոնական հանդիպումների մասին;
- Ապահովել շինարարական և խորհրդատվական պայմանագրերի, ապրանքների մատակարարման պայմանագրերի իրականացման վերահսկողությունը՝ ներառյալ աշխատանքների որակը և Ծրագրի խորհրդատուների կողմից պատրաստված հաշվետվությունները:

Արտաքին համակարգում և տարածում, այլ խնդիրներ.
- Նպաստել արդյունավետ համակարգմանը և համագործակցությունը շահագրգիռ կողմերի, այդ թվում միջազգային կազմակերպությունների միջև;
- Կատարել ՀՏԶՀ տնօրենի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ Ծրագրի իրականացման շրջանակներում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Նվազագույն կրթություն․ ճարտարագիտության կամ տնտեսագիտության ոլորտի բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային մասնագիտական փորձ ոլորտում (առնվազն 5 տարի);
- Բարձր մակարդակով, գործընկերների լայն շրջանակի հետ՝ այդ թվում պետական հիմնարկների և դոնորների հետ, աշխատելու կարողություն;
- Հաշվետվություններ, վերլուծական նյութեր և պրեզենտացիաների գրելու ունակություն;
- Անձանակազմի կառավարման և գործարար հաղորդակցության ունակություն;
- Ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի իմացություն;
- Ենթակառուցվածքային ծրագրերում աշխատելու փորձ (առնվազն 3 տարի) (դոնորների կամ միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն);
- Կառավարչական պաշտոնում աշխատանքային փորձ (առնվազն 3 տարի);
- MS Office և AutoCAD ծրագրերի տիրապետում;
- Հայերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում (անգլերեն լեզվի իմացությունը կհամարվի առավելություն);
- Հաշվետվություններ կազմելու և վերլուծելու կարողություն;
- Արագ կողմնորոշվելու և հաղորդակցման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող իրենց ինքնակենսագրականն ուղարկել *.*********@****.** էլ. հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Առկայության դեպքում ներկայացնել նախորդ աշխատավայրից/աշխատավայրերից/ երաշխավորագիր

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

«Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար 2015թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքվել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիր։
Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ 1) Մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, 2) Մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում, 3) Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում, և 4) Ծրագրի կառավարում և ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, տեխնիկական վերազինում, անձնակազմի ուսուցում, հանրային իրազեկության բարձրացում։
Ծրագրի իրականացման պատասխանատու մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն է։
Ծրագրի իրականացումը վերապահված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որն այն իրականացնում է Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի միջոցով։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Armenian Territorial Development Fund (ATDF) was established on the basis of restructuring of the Armenian Social Investment Fund (ASIF) to fulfill the requirements of the 2014-2025 Strategic Program on Prospective Development of the Republic of Armenia. For more information about the Company, please visit: http://www.atdf.am/hy/Home.