Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ընդունարանի Աշխատակից/Գործավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ CARD
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 Հուլիս 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ընդունարանի աշխատակիցը/գործավարը պետք է կազմակերպի և վերահսկի կազմակերպության փաստաթղթաշրջանառությունը:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատասխանել հեռախոսազանգերին և անհրաժեշտության դեպքում փոխանցել համապատասխան մասնագետին;
- Ուղեկցել հաճախորդներին;
- Հանդիպումների համար նախապատրաստել սենյակներ;
- Ուղարկել նամակներ և կատարել տվյալների մուտքագրում;
- Մուտքային նամակների, դիմումների ընդունում, հաշվառում, մակագրման ներկայացում;
- Ստեղծել և թարմացնել հեռախոսահամարների և հասցեների բազան;
- Կատարել պատճենահանումներ;
- Կազմակերպել վարորդների աշխատանքը, ապահովել անհրաժեշտ տրանսպորտային միջոցի առկայությունը;
- Կազմակերպության կողմից գնվող ապրանքների պատվերների ներկայացում;
- Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Հիմնական hամակարգչային հմտությունների իմացություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Խնդրում ենք, ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը, որին դիմում եք, կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

To learn about the Company, please visit: http://www.card.am/en.