Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
1C Ծրագրային Ապահովման Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: BaconProduct
Локация: Արզնի, Կոտայքի մարզ, Армения
Длительность: Մշտական
Крайний срок: 18 մարտի, 2020

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք (09:00-18:00, երկուշաբթի - ուրբաթ)

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում 1C Ծրագրային ապահովման մասնագետի, որը պետք է իրականացնի կազմակերպության ռեսուրսների կառավարման/ պլանավորման (ERP) համակարգի գործակցման գործընթացների համակարգման աշխատանքներ 1C ծրագրային ապահովման բազայի հիման վրա:

ОБЯЗАННОСТИ: 

- Կորդինացնել ծրագրային բլոկերի ներդրման աշխատանքները՝ ըստ Ընկերության ստորաբաժանումների;
- Կորդինացնել Ընկերությանը ծրագրային ներդրման ծառայություններ մատուցող կազմակերպության հետ իրականացվող աշխատանքները;
- Համակարգել Կազմակերպության ստրուկտուրային ստորաբաժանումներում ծրագրային համակարգի ներդրման աշխատանքները;
- Իրականացնել և համակարգել գործող համակարգի բարելավման և նոր հաշվառման միջավայրին հարմարեցման աշխատաքները;
- Արձանագրել 1C ծրագրային միջավայրում անհրաժեշտ խնդիրները, իրականացնել խնդիրների վերացմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև համակարգել աշխատանքները գործընկեր կազմակերպության հետ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն հաշվապահի և (կամ) ֆինանսիստի և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությամբ;
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ մասնավորապես Excel;
- 1C ծրագրային ապահովման իմացություն՝ միջինից բարձր մակարդակի;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Պատասխանատվության զգացում;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն;
- Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («1C Ծրագրային Ապահովման Մասնագետ»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: