Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Տեղեկատվական Ցանցերի և Active Directory-ի Ադմինիստրատոր
Это объявление было просмотрено
Компания: EvocaBank
Локация: Երևան, Армения
Крайний срок: 16 մայիսի, 2020

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Էվոկաբանկը փնտրում է Տեղեկատվական Ցանցերի և Active Directory-ի Ադմինիստրատոր, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, ռուսերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն):

ОБЯЗАННОСТИ: 

- Կարգաբերել և սպասարկել ցանցային և անվտանգության սարքավորումները;
- Ապահովել Բանկի տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը;
- Բանկի աշխատակիցներին տրամադրել համապատասխան իրավասություններ Բանկի ներքին ցանց մուտք գործելու և տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու համար;
- Իրականացնել Բանկի սերվերների օպերացիոն համակարգերի և ծրագրերի թարմացումներ;
- Կարգաբերել Բանկի ՏՏ ենթակառուցվածքը և նրա առանձին մասերը;
- Պարբերաբար ստուգել Բանկի սերվերների և կոմունիկացիոն սարքավորումների աշխատունակությունը;
- Պատահարները պարբերական գրանցել, դասակարգել, կանոնավոր ստուգել, թեստավորել և լուծել;
- Սպասարկող արտաքին կազմակերպություններից ծառայությունների մասին խորհրդատվություն ստանալ;
- Անհրաժեշտության դեպքում գործունեության արդյունքների մասին հաշվետվություններ կազմել:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Linux-ի գերազանց իմացություն՝ այդ թվում անվտանգության ապահովում և կառավարում, ինչպես նաև CentOS և Ubuntu Server ծրագրերի հետ աշխատելու ադմինիստրատիվ փորձ;
- Kubernetes-ի գերազանց իմացություն (Kubernetes-ի ենթակառուցվածքների տեղակայում, պատահարների գրանցում, դասակարգում և լուծում);
- Docker-ի գերազանց իմացություն;
- Active Directory, Group Policy, DNS, DHCP, VMware ESXi and vCenter-ի առաջադեմ իմացություն;
- Ցանցային տեխնոլոգիաների գերազանց իմացություն, այդ թվում VLANs, VPNs, ցանցային կոմուտատորների, երթուղիչների (router) և հրեպատերի (firewall) կարգաբերում (CISCO);
- Veeam Backup and Replication-ի իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV, Resume) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տեղեկատվական Ցանցերի և Active Directory-ի Ադմինիստրատոր»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ

О КОМПАНИИ: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am: