Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ադմինիստրատիվ Օգնական
Это объявление было просмотрено
Компания: ԻԱԿ / FOICA
Локация: Երևան, Армения
Длительность: Երկարաժամկետ
Крайний срок: 23 հունիսի 2023

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն փնտրում է Ադմինիստրատիվ Օգնական:

ОБЯЗАННОСТИ: 

Աշխատանքային պարտականությունների շրջանակը․
- ԻԱԿ էլեկտրոնային ռեսուրսների բովանդակության թարմացում (պաշտոնական կայքեր և սոցիալական ցանցերի էջեր);
- ԻԱԿ հանրային միջոցառումների կազմակերպում;
- Գործընկեր կազմակերպությունների/անձերի հետ կապի պահպանում (նամակագրություն և հեռախոսազանգեր);
- Ադմինիստատիվ աջակցություն ԻԱԿ ընթացիկ ծրագրերով նախատեսված միջոցառումների/գործողությունների շրջանակում:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

Պահանջվող որակավորում և հմտություններ․
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության և/կամ հարակից ոլորտներում;
- Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն;
- Բանավոր և գրավոր անգլերենի լավ իմացություն;
- Սոցիալական մեդիա գործիքների իմացություն;
- Համակարգչային բազային ծրագրերով աշխատանքի կարողություն;
- Զարգացած կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում;
- Հաղորդակցման հմտություններ;
- Աշխատասիրություն, նպատակասլածություն;
- Ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ;
- Թիմում ներգրավվելու և աշխատելու ցանկություն:

Աշխատանքը հիբրիդային է, հիմնականում՝ առցանց:
Ադմինիստրատիվ և հիբրիդային աշխատանքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 23-ը ***@***.** էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական՝ նամակի վերնագիր նշելով «Դիմում աշխատանքի համար»։
Կարճ ցանկում ընդգրկված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց: Ընտրված թեկնածուի հետ լրացուցիչ կնքվելու է երկշաբաթյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թ.-ի հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը: