Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Անհատ Խորհրդատու՝ Շինարարական Աշխատանքների Աջակցության և Համակարգման Նպատակով
Это объявление было просмотрено
Компания: Health PIU
Локация: Երևան, Армения
Крайний срок: 23 հուլիսի, 2020

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Սույնով ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն, որը ֆինանսավորում է ստանում Համաշխարհային Բանկից, Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամից և ՀՀ Կառավարությունից, հրավիրում է Անհատ խորհրդատուի՝ շինարարական աշխատանքների աջակցության և համակարգման նպատակով միանալ թիմին:

ОБЯЗАННОСТИ: 

- Չափագրել շին․ աշխատանքների փաստացի ծավալները;
- Իրականացնել հսկողություն կառուցվող օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների, ինչպես նաև օգտագործվող շինանյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների հաստատված նախագծի՝ գործող նորմերի ու ստանդարտների համապատասխանությունը ապահովելու նպատակով;
- Համագործակցելով թիմի մյուս անդամների հետ` կազմել տեխնիկական առաջադրանքներ՝ նախագծման, շին․ աշխատանքների և տեխ․ վերահսկողության պայմանագրերի համար;
- Իրականացնել այցելություններ շին․ աշխատանքների ընթացքում (ներառյալ տեխնիկական վերահսկողության և նախագծային առաջադրանքների համար);
- Իրականացնել վերահսկողություն շին․ աշխատանքների, հեղինակային հսկողության և տեխնիկական վերահսկողության նկատմամբ;
- Համագործակցելով ընտրված կազմակերպությունների հետ կազմել նախատեսվող շին․ աշխատանքների պլանավորում, ինչպես նաև համագործակցել այլ պետական մարմինների և շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու նպատակով;
- Կատարել նշումներ և զեկուցել շին․ աշխատանքների վերաբերյալ դիտարկումների, առաջարկությունների և բացթողումների (սխալների) վերաբերյալ;
- Պատրաստել ցանկ՝ չավարտված շին․ աշխատանքների և նրանց ավարտի ժամկետների վերաբերյալ;
- Վերլուծել բուժ. հաստատությունների տիպային նախագծերը, մասնավորապես` հատակագծային լուծումները, ճակատները;
- Իրականացնել «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի «Ընտրված հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավման» բաղադրիչի շրջանակներում տնօրենի կողմից հանձնարարվող այլ աշխատանքներ։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն շինարարության ոլորտում, և/ կամ ինժեների մասնագիտություն;
- Առնվազն 10 տարվա փորձառություն շինարարության ոլորտում, որից 7 տարին բնակելի, հասարակական և արտադրական շինարարության ոլորտում;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների մասնագիտական բավարար իմացություն;
- Microsoft Office, մասնավորապես Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված խորհրդատուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) ***********@*********.** և ****@*********.** էլ․ փոստերին` վերնագրում հստակ նշելով “Individual Consultant for TA and Coordination of Civil Works, CR4/B-C/IC/036-20”.

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային

О КОМПАНИИ: 

ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ին թիվ 765 որոշման համաձայն: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://healthpiu.am/ վեբ կայք։