Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ապօրինի Ծագում Ունեցող Գույքի Բռնագանձման Գործերով Վարչության Տնտեսագետ
Это объявление было просмотрено
Компания: ՀՀ Դատախազություն
Локация: Երևան, Армения
Крайний срок: 08 Դեկտեմբերի 2023

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Վարչություն) տնտեսագետի թափուր հաստիքի համալրման գործընթացի մեկնարկի մասին։

ОБЯЗАННОСТИ: 

Վարչության տնտեսագետը՝
- Ֆինանսներին առնչվող փաստերի վերաբերյալ տրամադրում է մասնագիտական դիրքորոշում և խորհրդատվություն;
- Ճշգրտում և վերլուծում է չմշակված տվյալների բազաներ;
- Տվյալների ճշգրտման նպատակով համագործակցում է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ;
- Ֆինանսական հաշվարկների հիման վրա ամփոփում է տվյալները և դրանց վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Վարչության դատախազին (դատախազներին);
- Մասնակցում է ոլորտին առնչվող ուսումնասիրությունների իրականացման աշխատանքներին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

Վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
- Բարձրագույն կրթություն ֆինանսների և (կամ) տնտեսագիտության և (կամ) հաշվապահության ոլորտում և (կամ) աուդիտորի որակավորում;
- Նշված ոլորտներում առնվազն 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համար դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում (ձևը լրացվում է տեղում);
բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով);
գ) բարձրագույն կրթությունը և (կամ) համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով;
դ) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով;
ե) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ (տե՛ս Ծանոթություն 1);
զ) ինքնակենսագրություն (CV);
է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով;
ը) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում;
թ) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-12:30: Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և (կամ) հարցազրույցի անցկացման եղանակով: Դիմել ցանկացող քաղաքացիները հարցերի դեպքում կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-605, էլեկտրոնային հասցե՝ *.*********@**********.**):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Վարչության տնտեսագետի վարձատրության չափը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 737-Ն որոշմամբ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=91605

ВЛОЖЕНИЯ:

ВЛОЖЕНИЯ Ծանոթություն - Ծանոթություն1.docx