Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի Մասնագետ (ԱՏՀ)
Это объявление было просмотрено
Компания: SDA
Локация: Երևան, Армения
Крайний срок: 25 մարտի, 2021

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետը (ԱՏՀ) «Արոտների և խոտհարքների կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների կիրառումը Շիրակի և Լոռու մարզերում» պիլոտային ծրագրի ընթացքում կանցկացնի տեղեկատվական և գործնական դասընթացներ թիրախային Ամասիա և Գյուլագարակ համայնքի ՏԻ մարմինների հետ՝ քարտեզներ կարդալու և անհրաժեշտ տեղեկատվությունը թվային քարտեզներից դուրս բերելու, արոտավայրերի կառավարման պլանների լրամշակման/ արդիականացման, արոտաշրջանառության գրաֆիկի և ժամանակացույցի լրամշակման, ինչպես նաև արոտավայրերի վարձակալության գործընթացը պլանավորելու վերաբերյալ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Էկոլոգիայի, բնապահպանության և աշխարհագրական ոլորտների վերաբերյալ գիտելիքներ;
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Միջազգային ծրագրերի ներքո իրականացվող խորհրդատվության փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Վերլուծական և հետազոտական հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և տրամաբանելու կարողություն;
- Համակարգչային համապատասխան ծրագրերի իմացություն;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ;
- ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր գործուղումների մեկնելու հնարավորություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Շահագրգիռ անձինք իրենց դիմումները` ինքնակենսագրական տվյալներով (CV), հայերեն կամ անգլերեն լեզվով կարող են ուղարկել *********@*********.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում լրացնելով հաստիքի անվանումը («Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի Մասնագետ»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ВЛОЖЕНИЯ:

ВЛОЖЕНИЯ TOR - ToR_GISS_11.03.2021.doc

О КОМПАНИИ: 

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (SDA) ՀԿ-ն հայկական զարգացման կազմակերպություն է, որն իրականացնում է բազմաթիվ գործառնական նախագծեր, հետազոտություններ և վերլուծություններ, բիզնեսի և կառավարման խորհրդատվություններ` համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը» (SDC), «Գերմանիայի միջազգային համագործակցությունը» (GIZ), «ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը» (GEF), «ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» (FAO), Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը: