Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ավագ Հաշվապահ
Это объявление было просмотрено
Компания: R2E2 Fund
Локация: Երևան, Армения
Крайний срок: 06 օգոստոսի, 2021

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը փնտրում է Ավագ հաշվապահի:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության;
- Հաշվապահական հաշվառման իրականացման համար կատարել տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում;
- Իրականացնել հարկային (ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտային հարկ) հաշվետվությունների, հիմանդրամի տարեկան հրապարակվող, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով;
- Իրականացնել աշխատավարձի հաշվառում և գրանցում;
- Հաշվառել դրամական միջոցները, ստուգել և համադրել բանկային հաշիվները;
- Իրականացնել ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ;
- Ձևակերպել հաշվապահական փաստաթղթեր, պահպանել և սահմանված կարգով արխիվացնել;
- Կատարել պարտականությունների շրջանակներում ղեկավարի այլ հանձնարարականները:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ (ԱԱՀ վճարող և/ կամ ոչ-առևտրային կազմակերպությունում);
- Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն;
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն;
- Համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e-invoicing ծրագրերի իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով, ստորև նշված էլ. հասցեին: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն՝ ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովա 29/1 հասցեով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ **@****.** : Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00): Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի ««Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 799-Ն որոշմամբ: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.r2e2.am: