ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:
ОБЯЗАННОСТИ: 
- Թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում;
- Թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝
օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով;
- Աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում;
- Մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն;
- ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն;
- Իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ;
- Միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն;
- Իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն;
- Ռուսերենի գերազանց իմացություն;
- Անգլերեն և/կամ այլ օտար լեզվի իմացություն կհամարվի առավելություն;
- Արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն;
- Իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
- Կենսագրական (CV)՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն,
- Բարձրագույն կրթության դիպլոմ:
Փաստաթղթերը սկանավորված ուղարկել **********@******************.**
էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը,
որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր
թեստավորման (հայերենի, ռուսերենի իմացություն, իրավական գիտելիքներ,
իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում
ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն
հարցազրույցի։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА: 
297,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ: