Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Բիզնես Ծրագրերի Համակարգող
Это объявление было просмотрено
Компания: COAF
Локация: Երևան, Армения
Крайний срок: 31 հունվարի, 2021

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը փնտրում է Բիզնես ծրագրերի համակարգող, որը սիրում է աշխատել գյուղերում, ունի փորձառություն բիզնեսների զարգացման ոլորտում, մոտիվացված է և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում: Բիզնես ծրագրերի համակարգողի դերը ստանձնելով՝ ընտրված թեկնածուն միանալու է ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին և աշխատելու է Գյուղական ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ОБЯЗАННОСТИ: 

- Մշակել գյուղական համայնքների տնտեսական զարգացման մոդել՝ շեշտադրելով բիզնեսների զարգացումը;
- Մշակել և ներդնել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մեխանիզմներ ու գործառնական մոդելներ;
- Աշխատել առկա բիզնեսների զարգացման և նոր բիզնեսների ստեղծման ու ձևավորման վրա;
- Նպաստել համայնքի հանրային հաստատությունների և բիզնեսների կարողությունների զարգացմանը;
- Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ համայնքների, շահառուների, միջազգային և տեղական գործընկերների, ներդրողների հետ;
- Ապահովել համապատասխան մշտադիտարկման ու գնահատման գործառույթներ;
- Համակարգել տնտեսական զարգացման բոլոր ծրագրերը, ներառյալ մշակումը, պլանավորումը, բյուջետավորումը, իրականացումը, մոնիթորինգն ու հաշվետվությունը:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության և/ կամ բիզնես կառավարման և հարակից ոլորտներում;
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Ծրագրերի կառավարման հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական մտածողություն ու տվյալների հետ աշխատանքի կարողություն;
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում;
- Բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
- Գյուղական համայնքներում աշխատելու փորձ;
- Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակացով) ճկունություն և պատրաստակամություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղումով՝ https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=16: Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի այն հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Կազմակերպությունը փնտրում է թիմակից, որը օժտված է կամային որակներով և պատրաստ է փոփոխությունների։ ՔՈԱՖ-ն առաջարկում է՝
- Աշխատանքային փորձ;
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություն;
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս:

О КОМПАНИИ: 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացումն է: Աշխատելով հիմնականում տեղի երեխաների և երիտասարդների հետ՝ ՔՈԱՖ-ը ծրագրեր է իրագործում կրթության, առողջապահության, երեխայի և ընտանիքի ծառայությունների և տնտեսական զարգացման ոլորտներում Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքներում՝ անուղղակիորեն ներազդելով 107,000 տեղացիների կյանքի վրա: 2015 թ․ ՔՈԱՖ-ը նոր ռազմավարություն մշակեց՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: Վերջինս նպատակ ունի դառնալու գյուղական համայնքների զարգացման մոդել՝ ընդգծելով կրթությունն ու նորարար մոտեցումները։ Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզի Դեբետ համայնքում է։ Այն ծառայում է 3 տարեկանից բարձր բնակիչներին՝ գյուղական բնակչությանն ընձեռելով լայն հնարավորություններ՝ բացահայտելու իրենց ինտելեկտուալ կարողություններն ու ընդլայնելու սովորելու շրջանակները։ ՔՈԱՖ-ի նպատակն է Հայաստանի ամեն մարզում մեկ ՍՄԱՐԹ կենտրոն ունենալ: