Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Բնապահպանության Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: NRM
Локация: Երևան, Армения
Крайний срок: 11 մարտի, 2021

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Բնապահպանության մասնագետը պետք է իրականացնի գործունեության ամենօրյա վերահսկողություն՝ ապահովելու համապատասխանությունը բնապահպանական օրենսդրությանը:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականանցնել գործունեության ամենօրյա վերահսկողություն;
- Կազմել բնապահպանական մոնիտորինգի ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը;
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել բնապահպանական և բնօգտագործման ոլորտի հաշվետվություններ;
- Կազմել ՀՀ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր (նախագծեր, պլաններ և այլն):

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն բնապահպանության, քիմիայի կամ կենսաբանության ոլորտում;
- Լեռնահանքային տեխնոլոգիական գործընթացների իմացություն;
- Շրջակա միջավայրի վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության վերաբերյալ գիտելիքներ;
- ՀՀ բնապահպանական օրենսդրության, տեղական և միջազգային բնապահպանական ստանդարտների, նորմերի և պահանջների իմացություն;
- Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կատարողական ստանդարտների և շրջակա միջավայրի, առողջության պահպանության և տեխնիկական անվտանգության ուղեցույցների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Տարրական գիտելիքներ լեռնահանքային արդյունաբերությունում տեխնիկական անվտանգության վերաբերյալ;
- Պինդ և հեղուկ թափոնների կառավարման վերաբերյալ գիտելիքներ;
- Ստորգետնյա և մակերևութային ջրերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ;
- Շրջակա միջավայրի մոնիտորինգի մեթոդների իմացություն;
- Համակարգչային հմտություններ (MS Office, Internet);
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացողություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@***.** էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Բնապահպանության մասնագետ»)։ Պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.