Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Բժշկական Ներկայացուցիչ
Это объявление было просмотрено
Компания: Ֆարմաստար/ Pharmastar
Локация: Երևան, Армения
Крайний срок: 16 փետրվարի, 2022

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Ֆարմաստար» ՍՊԸ փնտրում է թեկնածուներ բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար։ Բժշկական ներկայացուցիչը պատասխանատու է դեղամիջոցները բժշկական հաստատություններին և դեղատներին, բժիշկներին և դեղագետներին ներկայացնելու, նոր հաճախորդների ներգրավման և հաճախորդների բազա ստեղծելու համար։

ОБЯЗАННОСТИ: 

- Կատարել մշտական ինֆորմացիոն այցելություններ բժշկական հաստատություններ և դեղատներ` ներկայացնելով դեղամիջոցները բժիշկներին և դեղագետներին;
- Կազմակերպել պրեզենտացիաներ, կլոր-սեղան քննարկումներ և մասնակցել ցուցահանդեսներին;
- Կատարել բիզնես այցեր մարզերում;
- Ստեղծել հաճախորդների տվյալների բազա;
- Պլանավորել, վերլուծել և ներկայացնել կատարված գործողությունները։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն բժշկական ոլորտում (ընդհանուր բժշկություն, մանկաբուժություն կամ դեղագիտություն);
- Աշխատանքային փորձ պահանջվող պաշտոնում;
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն; անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office (Excel, Word, PowerPoint) ծրագրերի իմացություն;
- Պատասխանատվության զգացում;
- Ճկունություն և սահմանափակ ժամանակահատվածում արդյունավետ աշխատելու ունակություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (պարտադիր` նկարով) **@**********.** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական ներկայացուցիչ»)։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած մասնակիցները։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Pharmastar/ Ֆարմաստար ընկերությունը եվրոպական Fiterman Pharma (Ֆիտերման Ֆարմա) ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և ԵԱՏՄ-ում։ Ֆիտերման Ֆարմա ընկերությունն ունի 25 տարվա պատմություն։ Հիմնադրվել է Ռումինիայում։ Ընկերությունն արտադրում է դեղամիջոցներ, սննդային հավելումներ, բժշկական նշանակության և կոսմետիկ միջոցներ՝ կենտրոնանալով որակի և կայուն զարգացման վրա։ Արտադրող գործարանը GMP-ի կողմից սերտիֆիկացված է բոլոր արտադրական հոսքերի համար, ինչպես նաև որակավորված է ISO 13485 և ISO 9001 ստանդարտներով՝ TÜV Ավստրիայի կողմից։ Ֆիտերման Ֆարմա ընկերության արտադրանքները եվրոպական շուկայի առաջատարներն են ուրոլոգիայի, մանկաբուժության, գինեկոլոգիայի, աղեստամոքսային համակարգի խնդիրների, հոդերի առողջության պահպանման ոլորտներում։ Ֆարմաստարն առաջարկում է բացառապես բնական ծագման բաղադրիչներից պատրաստված և բարձր էֆեկտիվությամբ պրեպարատներ՝ ընտանիքի բոլոր անդամների համար։